ՀՀ ոստիկանապետն արձագանքել է Facebook-ում տեղադրված օգնության կոչին
Հասարակություն
Լուրեր.com-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է գրող-հրապարակախոս Լուսինե Վայաչյանի բուժման ծախսերը հոգալու համար բացված բանկային հաշվեհամարին:
Ըստ մեր աղբյուրների՝ Վլադիմիր Գասպարյանը Վայաչյանին օգնելու որոշումը կայացրել է Facebook սոցիալական ցանցում վերջինիս դստեր՝ Նարե Սարկիսյանի կատարած գրառումն ընթերցելուց հետո, որի միջոցով աղջիկը կոչ է արել օգնել Հեպատիտ C-ով հիվանդ իր մորը: Ստորև ներկայացնում ենք Նարե Սարկիսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ես ունեմ մի մամա, պուճուր-մուճուր, ճտպտան, ակտիվիստ, պայքարող, ամենքին հասնող, վերջին կտոր հացը ուրիշին տվող, իմ ու քո չտարբերող, ստեղծագործող, սուտը չասող, ճիշտը չթաքցնող, անող-դնող, կարեկցող, անչափ մեծ սիրտ ունեցող:
Արդեն 16 տարի իմ պուճուր մամային դանդաղ ներսից ուտում ա Հեպատիտ C-ն: Սկզբնական էտապում էդ հիվանդությունը գրեթե ոչ մի վնաս չի պատճառում, բայց երբ արդեն էսքան տարի ա անցնում, հիվանդությունն իր գլուխը բարձրացնում ա և լավ էլ իրա մասին տեղյակ ա պահում: Օրգանիզմը մանրից սկսում ա քայքայվել ամեն հավանական ու անհավանական տեղում: … Հեպատիտը ռակ չի, բայց հեպատիտն էլ ա սպանում… Իսկ ես ուզում եմ, որ իմ մաման ապրի, ապրի ու ստեղծագործի, պայքարի, հասնի այն ամենի, ինչը մտքին ունի»:
Լուսինե Վայաչյանին նախնական փուլում հարկավոր է ընդունել 24 ամպուլա Hoffman la Roche «Pegasis» կոչվող դեղամիջոցը, իսկ դեղամիջոցներով բուժման ծախսը կազմում է 7200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը