Արմեն Աշոտյանը պատրաստ է շարունակել իր ներկայիս աշխատանքը կամ այլ աշխատանքի անցնել՝ կախված ՀՀԿ որոշումից
Հասարակություն
Արմեն Աշոտյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է նախարարական պորտֆելների բաշխման գործի շուրջ ծավալված խոսակցություններին՝ մասնավորապես ԿԳ նախարարի հնարավոր փոփոխության հարցին։
«Հետընտրական ժամանակահատվածում մամուլը փորձում է կանխատեսել գալիք ԱԺ-ի և Կառավարության անհատական հնարավոր կազմերը: Այս քննարկումների մեջ չի մոռացվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը: Նման հարցով ինձ ուղղվող բազմաթիվ գրություններին և նամակներին ի պատասխան ուզում եմ ասել հետևյալը. Ես պատրաստ եմ, կախված իմ կուսակցության որոշումից, թե շարունակել իմ ներկայիս աշխատանքը, թե անցնել այլ աշխատանքի»,– գրել է Արմեն Աշոտյանը՝ որպես հետգրություն ներկայացնելով, իր կողմից վերհիշվող Խայամի հետևյալ ռուբան.
Если все государства вблизи и вдали,
Покоренные, будут валяться в пыли -
Ты не станешь, великий владыка, бессмертным.
Твой удел не велик: три аршина земли.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը