ԵՀՄ-ն կոչ է արել Թուրքիային հարգել մամուլի և արտահայտման ազատությունը
Թուրքիա
Եվրոպական հեռահաղորդակցական միությունը կոչ է արել թուրքական կառավարությանը հարգել մամուլի և արտահայտման ազատությունները՝ հաշվի առնելով վերջինիս հուլիսի 27-ի որոշումը: Համաձայն թուրքական կառավարության այդ որոշման փակվել են 3 թերթեր, 16 հեռուստաընկերություններ, 23 ռադիոկայաններ, 15 պարբերականներ, 45 թերթեր և 29 հրատարակչություններ:
Միությունը նաև դատապարտել է 89 լրագրողների ձերբակալությունները, ինչպես նաև տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը, որին արժանացել են Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը լուսաբանողները:
«Մենք հավատում ենք, որ արտահայտման ազատությունը վեր է քաղաքական և տնտեսական շահերից, իսկ Թուրքիայի կառավարությունը պարտավոր է պաշտպանել ժողովրդավարության անկյունաքարը հանդիսացող այս իրավունքը»,- ասել է միության գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելթենրը:
Թուրքիայում անհաջող զինված ապստամբության փորձից հետո երկրի իշխանությունները զանգվածային բռնաճնշումներ են գործադրում տարբեր լրատվամիջոցների նկատմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)