Նիկոլ Փաշինյան. «Այնպիսի աջակցություն, որ մենք ենք ցուցաբերել, ոչ ոք չի ցուցաբերել»
Քաղաքական
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։
Փաշինյանը անդրադառնալով «Սասնա ծռեր»-ին իր ցուցաբերած աջակցությանը՝ ասաց հետևյալը.
«Թող անհամեստություն չլինի, բայց այնպիսի աջակցություն, որ մենք ենք ցուցաբերել, որևէ այլ սուբյեկտ ցույց չի տվել, և սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, և կարևոր է նաև այն, որ ողջ ընթացքում մեր սկզբունքները միլիմետր անգամ չենք զիջել»:
Փաշինյանը ավելացրեց նաև, որ Սերժ Սարգսյանի հեռացում ՔՊ կուսակցության համար կարևորագույն քաղաքական խնդիրներից է, ուղղակի որոշ մարտավարական ու ռազմավարական կոպտագույն սխալներ եղան, որոնք ստիպեցին, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ձեռնպահ մնա այդ շարժումից։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)