Աստանայի օդանավակայանում տերմինալի դռներին եղել է «Push off» (Ռադ եղիր) գրվածքը
Աշխարհ
Աստանայի օդանավակայանի աշխատակազմն ուղղել է տերմինալի դռների վրայի անգլալեզու սխալ գրվածքները, որոնք թարգմանաբար նշանակում էին «Ռադ եղիր»՝ «Հրել դեպի դուրս»-ի փոխարեն։
Դրանք ուղղվել են այն բանից հետո, երբ այնտեղ եղած բրիտանացի լրագրող Ջոնաթան Նյուելլը մեկնաբանություն էր գրել այդ մասին սոցցանցերից մեկում, հայտնում է Ինտերֆաքսը։
Բրիտանացին նկատել է, որ "Push" (Հրել դեպի դուրս) բառի փոխարեն տերմինալի դռներին գրված է եղել "Push off" (Ռադ եղիր)։ «Կարծում եմ, որ օդանավակային նոր թարգմանիչ է պետք»,- կատակել է լրագրողը։
Նյուելլի մեկնաբանությանը հղում է կատարել ղազախական «Վրեմյա» պարբերականը։ Նշենք նաև, որ Աստանայի օդանավակայանում ծառայողական քննություն է սկսվել՝ «սխալ գրվածքների» փաստով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ