Սիրենք ու պաշտպանենք մեր ընտանիքները. Երևանի քաղաքապետի շնորհավորական խոսքը
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Facebook–ի իր էջում շնորհավորական ուղերձ է տեղադրել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի երևանցիներ,
Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարատևման ամենամեծ գրավականը ընտանիքի հանդեպ ունեցած մեր անսահման սերն ու նվիրումն է: Եվ իրոք, հայերիս համար ընտանիքը, որ շատ հաճախ օջախ ենք անվանում, այն հնարավոր սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայրն է, որից սկիզբ առնելով ու այդ ջերմության մեջ դաստիարակվելով, մեր ստացածը խնամքով պահպանում ու փոխանցում ենք մեր հաջորդ սերնդին:
Ողջունելով մեր առօրյայում նորի ու նորագույնի ներդրումը, այդուամենայնիվ ես ավանդապաշտ եմ ու հայ ընտանիքի, հայ օջախի ջատագով և այս հարցում, վստահ եմ, երբեք չեմ ընդունի օտարածին, մեզ համար խորթ նորամուծություններ:
Շնորհավորելով բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս ամուր, ավանդապահ, փոխադարձ հարգանքով ու սիրով լեցուն, տաք ու միշտ կանչող ընտանիքներ: Սա է, սիրելիներս, հենց սա է մեր հարատևման ու մեր հաղթանակների ամենամեծ գրավականը: Սիրենք ու պաշտպանենք մեր ընտանիքները ու թո՛ղ, որ բոլոր հայ օջախներում հավերժ թևածի ուրախությունն ու խաղաղությունը, ու թո՛ղ, որ ամեն հայ օջախ իրապես սեղան նստի յոթ որդիներով»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը