Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Ա՛յ սենց են անում էլի, որ երկիրը երկիր չի դառնում...

Քաղաքական

Ինչպես ասում են, ամենևին էլ Ամերիկա բացահայտած չենք լինի, եթե պնդենք, որ մեզանում, որպես կանոն, պետական պաշտոնը մշտապես դիտարկվել՝ անձնական հարստություն կուտակելու, հասարակության մեջ սոցիալական բարձր դիրք ձեռք բերելու անզուգական միջոց: Հատկապես վերջին տարիներին մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն անհատ պաշտոնյաներին, որոնք սեփական գործունեությամբ հակառակն ապացուցած լինեն: Իսկ շատերի կողմից պաշտոնը որպես փողի անվերջանալի աղբյուր ընկալելու հինական պատճռն, ինչպես հասկանալի է, Հայաստանում արմատացած կոռուպցիան է, որ հիմնականում դրսևորվում է պետական կառավարման մարմիններում ու օղակներում՝ տալով այնպիսի լծակներ այս կամ այն անհատին, որ թվում է՝ ամեն մի չինովնիկ մի առանձին իշխանիկ է այս երկրում:

Շատերը նկատած կլինեն, որ հատկապես ապրիլյան դեպքերից հետո, երբ բոլորին պարզ դարձավ՝ այսպես շարունակելու դեպքում պետականությունը կորցնելու վտանգի առաջ ենք վաղ թե ուշ կանգնելու, կտրուկ ակտիվացան երկրում անհրաժեշտ բարեփոխումներ իրականցնելու մասին խոսակցությունները, երբ այդ մասին սկսեցին խոսել անգամ նրանք, որոնք Հայաստանյան կոռուպցիայի արմատն ու պատճառն են, որոնց «հերոսությունների» մասին տեղյակ է ամեն մի առաջին դասարանցի: Բայց անցան ամիսներ, ու բոլորի համար միանգամայն պարզ դարձավ, որ բոլոր այդօրինակ խոսակցություններն ընդամենը ռեակցիոն բնույթի էին, մոդայից հետ չմնալու հերթական դրսևորումներից մեկը, իսկ կյանքն ինչպես որ վերջին տասնամյակներին ընթացել էր այդպես էլ շարունակելու էր ընթանալ. ոչ ոք չի պատրաստվում «կտրել այն ճյուղը, որի վրա նստած է»:

Անկասկած, մեր երկրում կոռուպցիան անհաղթահարելի աղետ դարձնող գործոններից մեկն էլ այն է, որ երևույթն այս մեզ մոտ կրում է, այսպես ասած, ժառանգական բնույթ. կոռուպցիոներ հայրերին գալիս են փոխարինելու ոչ պակաս կաշառակեր զավակները,որ պետության համար կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան հայրերն էին. հայրերը գոնե փորձառու են, գործի գիտակներ, իսկ ահա նրանց երիտասարդ զավակները՝ լիովին բոբիկ պետական կառավարման վերաբերյալ գիտելիքներից:

Ահավասիկ ասվածի փայլուն օրինակներից մեկը կարելի է համարել Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի կողմից վերջերս սեփական որդուն՝ Գրիգոր Սարգսյանին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնում նշանակելու փաստը: Նշենք, որ սույն ՊՈԱԿ-ը գտնվում է կոմիտեի համակարգում՝ Մարտին Սարգսյանի անմիջական ենթակայության ներքո: Այնպես որ՝ հայրը լինելու է որդու ղեկավարը: Թե հատկապես որոնք են հենց սեփական որդուն սույն պաշտոնին նշանակելու՝ Մարտին Սարգսյանի որոշման դրդապատճառները, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել, քանի որ առնվազը պետք է կույր լինել՝ չտեսնելու կոռուպցիոն այն մեխանիզմը, որ գործի է դրվել տվյալ պարագայում (կոռուպցիա է համարվում նաև հովանավորչությունն ու, այսպես ասած, այս կամ այն անձին, անձնական դրդապատճառներից դրդված, սեփական «թևի տակ քաշելը»): Ի՞նչ է, համակարգում չկայի՞ն համապատասխան որակավորում ու աշխատանքային բավարար ուղի անցած կադրեր, որ պետք է անպայմանորեն սեփական որդուն նշանակեր համապատասխան պաշտոնին ու նրան թևի տակ առնելով՝ դաստիարակեր հայ չինովնիկի ունեցած արժեհամակարգից բխող սկզբունքներով. կարծում ենք՝ խոսքերն ավելորդ են:

Ցավոք, վերոհիշյալը կարելի է միայն մի թույլ արտացոլանք համար այն բանի, ինչ իրականում տեղի է ունենում Հայաստանում շատ ավելի խորքային մակարդակներում, երբ անգամ հիմարին է պարզ դառնում, որ նույնիսկ երկար սպասված սերնդափոխությունը ի զորու չի լինելու լուծել այն հիմնական խնդիրը, որով էլ խոշոր հաշվով, պայմանավորված են մեր պրոբլեմները. արժեհամակարգային գերխնդիրն է, կյանքի իմաստն ու նպատակը փողի մեջ տեսնելու կործանարար հակվածությունը, երբ չկան գաղափարներ, չկան իդեալներ…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված