Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կարող է հասնել 20 մլրդ դոլարի
Թուրքիա
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2016 թվականին կարող է հասնել 20 մլրդ դոլարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Ես ենթադրում եմ, որ այս տարի մենք կկարողանանք հասնել 20 մլրդ դոլարի, սակայն հուսամ' կսխալվեմ, եւ այն հասնի 30 մլրդի»,- ասել է դեսպանը' տեղեկացնելով նաեւ երկարաժամկետ այլ ծրագրերի մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն թուրքական արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու հարցը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)