Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմը Rolls Royce–ի մասին կլինի
ԱՄՆ
Աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն դրամա ժանրում «Արծաթե Հոգի» (Silver Ghost) անվանմամբ ֆիլմ կնկարահանի, որը նվիրված է լինելու Rolls-Royce ավտոմեքենայի մակնիշի ստեղծման պատմությանը։ Այս մասին է հաղորդում Showblitz ամսագիրը։
Ֆիլմի հեղինակները դա ներկայացնում են որպես սիրո մի խճանկար, որը «կարող է լինել ոչ միայն կնոջ և տղամարդու միջև, այլև մարդկանց և մեքենաների միջև»։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում XX դարի սկզբում, երբ Չառլզ Ռոլլսը և Հենրի Ռոյսը սկսել են միասին ստեղծել ավտոմեքենաներ։
Ֆիլմի հերոսներից մեկը լինելու է Ջոն Դուգլաս–Սքոթ—Մոնտեգյուն, երկրորդ գլխավոր դերակատարը՝ բարոն Մոնտեգյու–Բյուլին, որը եղել է Ռոլլսի և Ռոյսի ընկերը։ Վերջինիս գաղտնի սիրային կապը իր քարտուղարուհու՝ Էլեոնորա Տորնտոնի հետ, հանգեցրել է հունական դիցաբանության Նիկե աստվածուհու կերպարով «Հոգու զմայլանքի» ստեղծմանը, որը 1923–ից զարդարում է Rolls-Royce–ի բոլոր մակնիշների ավտոմեքենաների դիմային մասը։
«Արծաթե հոգի» (Silver Ghost) անունը կրող Rolls Royce մակնիշի ավտոմեքենան եղել է նույնանուն ընկերության առաջին արտադրանքը, որն առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է 1907 թվականին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)