Նոր հարձակում DIY փաբի վրա
Հասարակություն
Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ` քիչ առաջ կրկին հարձակում է տեղի ունեցել «DIY փաբ»–ի վրա: Ականատեսների վկայությամբ` 20-25 երիտասարդների մի խումբ պատռել ու այրել է հաստատության պատերին փակցված պաստառները, որոնք պարունակել են հակաֆաշիստական կարգախոսներ, «DIY փաբ»–ի պատին նկարել են սվաստիկա և հեռացել:
Մեր թղթակցի փոխանցմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու կասկածյալների։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, պայթեցրել մայիսի 8-ի առավոտյան պայթեցրել էին Փարպեցի 14/11 հասցեում գտնվող «DIY փաբը»: Փաբի սեփականատեր Արմինե Օգանեզովան հրդեհի մասին տեղեկացել էր առավոտյան 05:30-ին, «DIY փաբի» անվտանգության տեսախցիկը ֆիքսել էր հանցագործների դեմքերը: Օգանեզովայի խոսքերով՝ իրենք դիմել էին ոստիկանություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը