«Հայկական Ժամանակ». «Հանրապետություն» կուսակցությւոնը կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն
Հայկական Մամուլ
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու: Միաժամանակ այս օրերին «Հանրապետություն» կուսակցությունում ուշագրավ խմորումներ են տեղի ունենում: Որոշակիորեն ուրվագծվում են առաջիկա նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու տրամադրությունները: Ավելին, կուսակցությունում այս թեմայով անգամ լուրջ խոսակցություն է ծավալվել: Այդ հեռանկարը, սակայն, խիստ դժգոհություն է առաջացրել կուսակցության որոշ անդամների մոտ: Հակափաստարկը եղել է հետևյալը` Րաֆֆի Հովհաննիսյանը խաղում է Սերժ Սարգսյանի խաղը: «ՀԺ»–ն նկատում է, որ այս օրերին Արամ Սարգսյանը հասանելի է միայն կոնկրետ լրատվամիջոցների: Նա, ըստ թերթի տեղեկությունների, փակվում է իր աշխատասենյակում և առանձնանում անգամ իր կուսակիցներից: Ի դեպ, առայժմ հստակ չէ նաև, թե «Հանրապետությունը» երբ է սկսելու խոստացված փողոցային գործողությունները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ