«Ժողովուրդ». ՕԵԿ վարչությունը կլուծարվի՞
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունում Արթուր Բաղդասարյանից լուրջ դժգոհություններ ու հիասթափություններ են հասունանում: Արդյունքում, ինչպես պատմում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, կուսակցության Աշտարակի կառույցի ղեկավար Ռազմիկ Տերտերյանը և էլի մի քանի մարզային կառույցների ղեկավարներ հեռացել են կուսակցությունից: Այս իրադարձություններից հետո ՕԵԿ-ում որոշում է կայացվել կուսակցության վարչությունը վերակազմավորելու և նորը ձևավորելու մասին: ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, իհարկե, հերքել է արտահոսքի մասին լուրերը, կուսակցության վարչության լուծարման վերաբերյալ էլ ասել է. «Դեռ ոչ: Այս պահին նման բան չկա»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ