«Հրապարակ». Արամ Սաֆարյանը կարող է նշանակվել Ուկրաինայում Հայաստանի դեսպան
Հայկական Մամուլ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ով թեև ընդգրկված էր ԲՀԿ ցուցակի 14-րդ տեղում, սակայն հայտնի է, որ այս ընտրությունների արդյունքում պատգամավորի մանդատ չի ստանալու: Նա ինքնաբացարկի դիմում է գրել: Տարբեր վարկածներ կային, թե ինչու է Գագիկ Ծառուկյանն այդպիսի որոշում կայացրել: Ընդհուպ, ասում էին, որ Սաֆարյանն ինչ-որ առիթով հայտարարել է, թե «օլիգարխը չի կարող ընդդիմություն լինել», և դա է եղել նրանից հրաժարվելու պատճառը:
Սակայն երեկ «Հրապարակ»–ը տեղեկացել է, որ Արամ Սաֆարյանն անգործ չի մնա և գուցե ավելի լավ ճակատագրի կարժանանա, քան Աժ պատգամավորությունն է. նա կարող է նշանակվել Ուկրաինայում Հայաստանի դեսպան: Հայտնի է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը վաղուց ցանկություն ունի ազատել իր զբաղեցրած պաշտոնը, և նրան փոխարինող են փնտրում: Արամ Սաֆարյանը դիվանագիտական աշխատանքի մի փոքր փորձ ունի՝ աշխատել է Իրանի դեսպանատանը, եղել է ԱԳՆ արարողակարգի ծառայության ղեկավարը, այնպես որ կարող է զբաղեցնել այդ բարձր և պատասխանատու պաշտոնը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ