«Հայկական Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը Խաչիկ Գալստյանին զրկել է իր խոսնակի պարտականությունների՞ց
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վերջին օրերին կարծես խորը ընդհատակ են անցել: Նրանք, գրեթե առանց բացառության, խուսափում են շփվել լրագրողների հետ։ «Բարգավաճ»-ում բավական լարված սպասողական վիճակ է:
Որոշ ԲՀԿ-ականների բջջայիններն ընդհանրապես անջատված են, ոմանք էլ հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ենթադրվում է, որ Ծառուկյանի թիմակիցներն անցած Աժ ընտրությունների, ապագա կառավարության, Աժ նոր կազմի և կոալիցիայի վերաբերյալ որևէ հայտարարություն անելու համար շեֆի «դաբրոն» չունեն և խուսափում են անհեթեթ իրավիճակներում հայտնվելուց: Անջատած է անգամ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանի բջջայինը: Երեկ տեղեկություն տարածվեց, թե Ծառուկյանը Գալստյանին զրկել է իր խոսնակի պարտականություններից: Այս տեղեկությունը, սակայն, այդպես էլ ճշտել չի հաջողվել՝ վերոնշյալ պատճառներով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ