«Հրապարակ». Սուրեն Զոլյանը դիմել է ՀՀ վարչական դատարան
Հայկական Մամուլ
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, բայց ոչ թե իր՝ աշխատանքից ազատման հրամանի դեմ, այլ կրթության և գիտության նախարարության կողմից Բրյուսովում կատարված ստուգումների արդյունքում ապրիլի 12-ին կայացված ակտը վիճարկելու համար: Ըստ այդ ակտի, բուհում խախտումներ են հայտնաբերվել, սակայն նրան աշխատանքից ազատելու հիմքում այդ ակտը չի դրվել, այլ նրա արտասահման մեկնելը՝ առանց Արմեն Աշոտյանի թույլտվության: Զոլյանը հայցադիմումում նշել է, որ ԿԳՆ-ն ստուգումների ժամանակ ակնհայտորեն գերազանցել է իրեն վերապահված լիազորությունները, և ակտը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Թերթը նկատում է նաև, որ մեկ օրից՝ մայիսի 17-ին, լրանում է Զոլյանի՝ աշխատանքից ազատման հրամանի մեկամսյա ժամկետը, և ցանկության դեպքում անգամ Զոլյանն այլևս հնարավորություն չի ունենա դատարանում վիճարկել Աշոտյանի հրամանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ