«Հայկական Ժամանակ». Բարձրացրել են խանութներին առաքվող մի շարք ծխախոտների գները
Հայկական Մամուլ
Նախորդ օրվանից ներկրվող սիգարետների մատակարարները բարձրացրել են խանութներին առաքվող մի շարք ծխախոտների գները: Երեկվանից այդ թանկացումները դրսևորվեցին նաև մանրամեծածախ առևտրում: Օրինակ, «Չեսթերֆիլդ» ծխախոտի մեծածախ գինը 385 դրամից բարձրացել է միանգամից 425 դրամի, «Պառլամենտինը»՝ 660-ից 680-ի, «Մարլբորոյի» տեսակներից մեկը թանկացել է տասը դրամով, «Ռեդ ընդ ուայթ»-ը 240 դրամից դարձել է 250 դրամ: Թերթը նշում է, որ ծխախոտի մեկ-երկու տեսակներ էժանացել են չնչին չափով: Օրինակ, «Էլեմ»-ի մեծածախ գինը նվազել է 5 դրամով, սովորական «Մարլբորոյի» գինը 540-ից նվազել է 530-ի:
Վերջին շրջանում ներկրվող ծխախոտի հարկման ոլորտում օրենսդրական որևէ փոփոխություններ տեղի չի ունենցել: Պարզապես ընտրություններն են ավարտվել, և այն՝ ինչը օրենսդրական նախկին փոփոխությունների հետևանքով պետք է թանկանար, թանկացել է հիմա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ