Հայտնաբերվել են SuperJet-100–ի «սև արկղերը» և ուղարկվել Ջակարտա՝ փորձաքննության
Ռուսաստան
Հայտնաբերվել են Ինդոնեզիայում մայիսի 9-ին վթարի ենթարկված SuperJet-100 օդանավի ինքնագրիչները, որոնք ուղարկվել են փորձաքննության, հաղորդում է Itar-Tass–ը։
ՌԴ ավիացիոն ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ «սև արկղերը» գտնվել են այրված վիճակում։ Նախնական տվյալներով, ինքնագրիչների վերծանումը կիրականացվի Ինդոնեզիայում՝ ռուս մասնագետների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին ներկայացուցչական չվերթ իրականացնելու ժամանակ Ինդոնեզիայում վթարի էր ենթարկվել ռուսական արտադրության SuperJet-100 օդանավը, որում եղել էր 45 մարդ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)