«Երկիր». ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն այս շաբաթվա վերջին հանդես կգան հայտարարությամբ
Հայկական Մամուլ
«Երկիր»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն այս շաբաթվա վերջին հանդես կգան հայտարարությամբ: Նրանք, իհարկե, որոշակի համաձայնություններ ձեռք բերելու են, բայց, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, չի բացառվում, որ համաձայնությունը արտահայտված լինի ոչ թե կոալիցիոն հուշագրի, այլ համաձայնագրի տեսքով: ԲՀԿ-ն կառավարությունում ունենալու է պորտֆելներ:
Թերթին հասած լուրերի համաձայն՝ հնարավոր է, որ ԲՀԿ-ին տրվի Սփյուռքի նախարարության քվոտան, և այն, ամենայն հավանականաթյամբ, կղեկավարի ինքնաբացարկ հայտնած Արամ Սաֆարյանը: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պահպանելու են իրենց տեղերը:
Նոր կառավարությունում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին չի բացառվում, որ փոխարինի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Որ Պետրոսյանը պաշտոնանկ է արվելու, դա հստակ է: Գալստյանին այդ պաշտոնում նշանակելու որոշումը, սակայն, վերջնական չէ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ