«Առավոտ». Տիկին, կնիքի բերանը բացեք. վստահված անձը՝ հանձնաժողովի նախագահին
Հայկական Մամուլ
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների օրը տեղամասերից մեկում զավեշտալի պատմություն է եղել: Առավոտյան արդեն, երբ մյուս տեղամասերում սկսվեցին ընտրողների անձնագրերից անհետացող թանաքի պատմությունները, մի տեղամասում էլ հանձնաժողովի նախագահը «հայտնաբերում» է, որ իրենց մոտ կնիքն ընդհանրապես հետք էլ չի թողնում: Այդ իրավիճակից շփոթված և իրեն կորցրած հանձնաժողովի նախագահն անմիջապես ահազանգում է ԿԸՀ: Այնտեղից հեռախոսով ցուցումներ են տալիս՝ կնիքը. թանաքը թափահարելու մասին և այլն, բայց միևնույն է՝ ոչինչ չի ստացվում: Միջադեպն «արձանագրող» վստահված անձանցից մեկը շատ հանգիստ դիմում է իրեն կորցրած հանձնաժողովի նախագահին. «Տիկին, կնիքի բերանը բացեք»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ