Լավրով. «ԱՄՆ–ն ՀՕՊ համակարգեր կտեղակայի Ռուսաստանի ծովային մատույցներում
Աշխարհ
«ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի բացառում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայի Սև, Բալթյան, Բարնցի և Հյուսիսային ծովերում գտնվող ամերիկյան նավերի վրա»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ամեն դեպքում, մեր դիրքորոշումը (Ռուսաստանի) ՀՕՊ համակարգերի հարցում մնում է նույնը. մի՛ անհանգստացեք դա մեր դեմ չի», - ասել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հավայան կղզիներում նախագահ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մատնանշել է Ռուսաստանի կողմից ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցում գրավոր երաշխիքներ ստանալու անհրաժեշտության մասին։ Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Օբամա–Մեդվեդև վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ասիա–խաղաղօվկիանօսյան տնտեսական համագործակցության շրջանակներում տեղի ունեցած ֆորումի ընթացքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ