ՕԵԿ վարչությունը չի լուծարվի. ՕԵԿ խոսնակ
Հասարակություն
Նման բան չկա: Լուրեր.com-ի հետ զրույցում, հերքելով մամուլում հրապարակված տեղեկություներն այն մասին, որ ՕԵկ վարչությունում կան հակասություններ, ասաց ՕԵԿ խեսնակ Հարություն Ամիրյանը:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակված լուրերի համաձայն ՕԵԿ-ում Արթուր Բաղդասարյանից լուրջ դժգոհություններ ու հիասթափություններ են հասունանում:
ՕԵկ խոսնակը, անդրադառնալով նաև այն լուրերին, որ հակասությունների պատճառով հնարավոր է ՕԵԿ վարչությունը լուծարվի, ասաց. «Այդ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»:
Նշենք, որ մամուլում հրապարակված լուրերի համաձայն, ՕԵԿ-ում որոշում է կայացվել կուսակցության վարչությունը վերակազմավորելու և նորը ձևավորելու մասին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը