Ռոմնին հաղթանակ է տարել Օրեգոնի և Նեբրասկայի փրայմերիզներում
ԱՄՆ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հաղթանակ է տարել երեքշաբթի Օրեգոնում և Նեբրասկայում կայացած փրայմերիզներում, հաղորդում է CBS News–ը։
Նեբրասկայում Ռոմնիի օգտին քվերարկել է ընրտողների 71%–ը, ապրիլին նախընտրական մրցավազքից դուրս եկած նախկին սենատոր Ռիք Սանտորումի օգտին, այնուամենայնիվ քվեարկել է ընտրողների 14%–ը։ Կոնգրեսական Ռոն Փոլը՝ ըստ CNN–ի, սատցել է ընտրողների 10%–ի աջակցությունը։
Օրեգոնում, որտեղ դեռ հաշվվել է քվեաթերթիկների 2/3–ը, Ռոմնին ստացել է 73%, իսկ Ռոն Փոլը՝ 12%։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունները կկայանա նոյեմբերի 6–ին, որտեղ նախագահի երկրորդ ժամկետի համար պայքարող Բարաք Օբամայի ամենահավանական մրցակիցը համարվում է հանրապետական Միթ Ռոմնին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)