Արցախի բանակի հրամանատարի ու անձնակազմի միջև հոգեբանական անջրպետ չկա. Դավիթ Ջամալյան
Արցախ
Արցախի բանակի հրամանատարի ու անձնակազմի միջև հոգեբանական անջրպետ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Փորձագետի համոզմամբ՝ վերջին տարիներին Արցախի պաշտպանական բանակում բարեփոխումները թույլ են տվել ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք:
«Արցախի բանակի գումարտակ և գունդ օղակում տեսնում ենք երիտասարդ ոււ համարձակ հրամանատարների: Մարդիկ, ովքեր 16 տարեկանից պատերազմի մասնակիցներ են եղել: Իսկապես կարող ենք ապահով լինել, քանի որ նրանք երիտասարդ են, համարձակ ու նախաձեռնող»,- ասաց Ջամալյանը:
Փորձագետի համոզմամբ՝ Արցախի պաշտպանական բանակը մարտունակ միավոր է, զսպում է հակառակորդի ագրեսիան ու խաղաղություն է պարտադրում ու այնտեղ յուրաքանչյուր զինվոր փոքրիկ մարտական կեենսգրություն է կուտակում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան