Ֆլորիդայի բնակիչը գնդկահարել է իր չորս երեխաներին, անուհետև ինքնասպան եղել
ԱՄՆ
ԱՄՆ–ի Փորթ–Սենթ–Ջոն քաղաքի (Ֆլորիդա նահանգ) բնակիչ՝ 33–ամյա Տանյա Թոմասը գնդակահարել է 12-17 տարեկան իր չորս երեխաներին, այնուհետև ինքնասպան եղել։
Ինչպես հաղորդել են իրավապահ մարմինները, իրենց է զանգահարել սպանված ընտանիքի հարևանը, որը լսել է կրակոցների ձայնը։ Հարևանուհին ոստիկաններին հայտնել է, որ վերջերս իրեն օգնության են դիմել Թոմասի երեխաները և հայտնել, որ իրենց ցանկանում են սպանել։
Դեպքի վայր ժամանած, ոստիկանության հատուկ ջոկատայինները բնակարանում հայտնաբերել են 12-ամյա Ջոելի, 13-ամյա Ջեզլինի, 15-ամյա Ջեքսի եւ նրանց մոր դիակները։ 17-ամյա Փիբլսը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին, հաղորդում է Itar-Tass-ը;
Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության մոտիվացիան հայտնի չէ։ Ինչպես հայտնել է Տանյա Թոմասի ծանոթը, ողբերգությունից ժամեր առաջ ինքը Տանյայից SMS հաղորդագրություն է ստացել, որում նա խնդրում է իրեն թաղել երեխաների հետ միասին, բայց հաղորդագրությունը ողբերգությունից հետո է կարդացել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)