Ջորջ Բուշը պաշտպանում է Ռոմնիի թեկնածությունը
ԱՄՆ
ԱՄՆ–ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը պաշտպանում է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի թեկնածությունը հանրապետական մրցավազքում, հաղորդում է ABC News–ը։
Այդ մասին Բուշ կրտսերը հայտրարել է մայիսի 15–ին։ «Ես պաշտպանում եմ Միթ Ռոմնիին», – հայտարարել է Բուշը։
Ավելի վաղ Ռոմնիին իրենց աջակցության մասին հայտարարություն էին արել Ջորջ Բուշ ավագը և նրա մյուս որդին՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը։
Սակայն վերլուծաբանների կարծիքով, Բուշ կրտսերի աջակցությունը Ռոմնիին որևէ նշանակություն չունի, քանի որ Public Policy Polling–ի անցկացրած հարցումների համաձայն, ամերիկացիների 47%–ը Բուշ կրտսերին վատ նախագահ է համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)