Պաշտոնական Անկարան ֆինանսական շրջափակման մեջ է վերցնում Գյուլենի կողմնակիցներին
Թուրքիա
Չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ցանցի անդամների ֆինանսական ելքերը կանխելու համար Թուրքիան 34 երկրներից պահանջել է սառեցնել Գյուլենի (Ըստ Անկարայի' Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության - FETO) բանկային հաշիվները:
Անկարան պաշտոնապես պահանջ է հղել FATF անդամ երկրներին, որին անդամակցում են նաեւ ԱՄՆ-ն, Գերմանիան, Չինաստանը, Եվրոպայի Խորհրդի երկրները եւ Ծոցի համագործակցության կազմակերպությունը:
Թուրքիան FATF-ի միջոցով նպատակ ունի ամբողջությամբ վերացնել FETO-ի ֆինանսական հենարանները:
Դրա հետ միասին Թուրքիան երկրի բանկերում ստուգումներ է անցկացնում: Վերջին տվյալներով' 400 ընկերությունների բանկային հաշիվներն արդեն սառեցվել են, որոնք ենթադրաբար կապված են FETO-ի հետ:
Անկարան հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)