Ինչո՞ւ սկսվեց բորբոքվել սեռական փոքրամասնություների հարցը. մեկնաբանում է Հարություն Մեսրոբյանը
Հասարակություն
Վերջին շրջանում շատ են բարձրաձայնվում սեռական փոքրամասնություններին վերաբերող հարցերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Ինչո՞ւ սեռական փոքրամասնություների հարցը սկսվեց բորբոքվել.
1. խորհրդարանական ընտրություններից երկու օր անց.
2. Մաշտոցի պուրակում արձանագրված հաղթանակից 1 շաբաթ անց.
3. Փորձ անելով այն կապել Շուշիի ազատագրման 20-ամյակի հետ.
4. Երբ 20 տարի Հայաստանում նվաստացուցիչ վիճակում են գտնվում՝
- հաշմանդամները.
- թոշակառուները և, անապահով խավը.
- սահմանամերձ գյուղերը և, ընդհանրապես, գյուղացիները.
- բնապահպանական հարցերը.
- ազգային արժեքները և այլն: Այսինքն ստացվում է բոլոր երգերը երգեցինք՝ մնաց «Սարի Սմբուլը»...»,- ասաց բանախոսը և հավելեց, որ ըստ իրեն այստեղ կան միտումնավոր խառնաշփոթություներ:
«Ինչո՞ւ է հավասարության նշան դրվում սեռական փոքրամասնությունների և այդ տեսակի քարոզման-գովազդման միջև: Սա լուրջ հարց է, մի բան է, երբ դու դուրս ես գալիս մարդկանց դեմ, որոնք բնության կողմից մի քանի տոկոս են, միշտ, բոլոր ժամանակներում, բոլոր հասարակություններում կան, մի բան է, երբ դուրս ես գալիս դեմ դրա քարոզին և գովազդին։ Սրանք երկու տարբեր բաներ են: Կամ ինչո՞ւ են սաստկացել, ընդհանրապես, սեռական հարաբերությունների քարոզումն ու գովազդումը ԶԼՄ-ներով: Ընդ որում շատ յուրահատուկ ձևերով են գովազդում: Երրորդը, ինչու սեռական փոքրամասնությունների շուրջ, որոնք կազմվում են հասարակության չնչին տոկոս, աղմուկը շատ ավելի մեծ է քան, օրինակ, աղքատների խնդրի շուրջ, երբ պաշտոնական վիճակագրությամբ 2010-ի դրությամբ բնակչության 35%-ից ավել աղքատ են, 20%-ից ավելին՝ խիստ աղքատ», - ասաց բանախոսը և հորդորեց նկատել շեղումը:
Անդրադառնալով նաև այս հարցադրումների պատասխաններին և նպատակներին՝ բանախոսն ասաց, որ հասարակությունների կառավարման վաղուց մշակված ձևեր կան և այդ ձևերը կիրառվում են մի պարզ խնդիր լուծելու համար, այն է՝ դիմացի կողմը լինի կառավարելի: Ըստ բանախոսի, նպատակը եղել է Արտաքին ուժերի կողմից ապահովել Հայաստանի հնազանդությունը միջազգային հարցերում, մասնավորապես՝ հայ-թուրքական արձանագրությունների և Արցախի հարցում:
«Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, արտաքին աշխարհին պետք է, որ նա միջազգային հարցերում ենթարկվի որոշ ճնշումների»,- ասաց բանախոսը և, զուգահեռ անցկացնելով հայ-թուրքական արձանագրությունների հետ, նշեց, որ պատահական չէր, որ Civilnet-ի եթերում խոսվեց այն մասին, որ Թուրքիայում անցյալ տարի հունիսին եղել է գեյ-շքերթ, որն ըստ բանախոսի՝ նրա համար էր, որ այդ նույն հայ-թուրքական հարաբերություններում ասեն՝ Հայաստանը ի՞նչ պետությունն է, իսկ Թուրքիան, տեսեք, առաջադեմ է:
Բանախոսը նշեց նաև, որ այս ամենը արվում է ներքին ուժերի կողմից, որպեսզի շեղեն Հայաստանի հասարակության ուշադրությունն իրական խոշոր խնդիրներից, մասնավորապես՝ ընտրություններից, բնապահպանական հարցերից, աղքատությունից, արտագաղթից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը