Պղծել են Աբրահամ Լինքոլնի գերեզմանը
ԱՄՆ
Գողերը վանդալիզմի են ենթարկել ամերիկացիների կողմից ամենասիրված եւ ամենահարգված նախագահներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի գերեզմանը: Չարագործները գողացել են թրերից մեկը, որը զարդարում էր ԱՄՆ 16-րդ նախագահի գերեզմանոցում գտնվող արձաններից մեկը:
Կորուստը նկատել է հուշարձանի աշխատակիցներից մեկը: Ենթադրվում է, որ թուրը գողացել են 2011-ի սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:
Հատկանշական է, որ հուշարձանը պետք է նորոգվի արդեն 2-րդ անգամ, քանի որ դեռ 1890-ին վանդալիստները վնասել էին հուշարձանը: Նախկինում Իլինոյս նահանգում Լինքոլնի գերեզմանի տարածքում գիշերային հերթապահություն կար, սակայն տնտեսական նկատառումներից ելնելով՝ տեղի իշխանությունները վերացրեցին այն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)