Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպի
Ադրբեջան
ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։
Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն, անձնական ներկայացուցիչ Ուիլյամ Պրայորը, ինչպես նաև բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ մայոր Վիտալի Բելոկոնը։
Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը և Պիտեր Կիին, ինչպես նաև բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Բարաշկինը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի