Նույնասեռականության խնդիրը մեզանում սուր հարց չէ. սեքսապաթոլոգ
Հասարակություն
Նույնասեռականության քարոզները խոցելի տարիքում գտնվող երիտասարդների համար կարող են սեքսուալ ֆանտազիաների առիթ դառնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:
Նրա խոսքերով, նույնասեռականության խնդիրը եղել է մարդկության գոյության ժամանակներից ի վեր: Ըստ նրա, գոյություն ունի դեռահասների մի խավ, որը խոցելի հատված է, և նրանց մոտ նույնասեռականության մասին խոսելը հնարավոր է`սեքսուալ ֆանտազիաների առիթ դառնա: Հակոբյանը նշեց, որ նման գաղափարների տարածման գործում մեծ է ԶԼՄ-ների դերը:
Անդրադառնալով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ այս ամենը նոր դրամաշնորհներ ստանալու համար էր կազմակերպված՝ սեքսապաթոլոգը ասաց. «Որոշակիորեն շահարկելով սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և այն գերարժեքային մակարդակ տեղափոխելով՝ իրոք կարող ենք ինչ-որ չափով վնասել հասարակությանը: Այս պարագայում գերարժեքային ինչ-որ տենդենցներ հաղորդել դրան պետք չէ: Մի քանի տարի առաջ նույնը վերաբերում էր ՄԻԱՎ վարակակիրներին, որոնց դեպքում պաթոլոգիկ կերպով վերաարժևորեցին և գերագնահատեցին սեփական իրավունքները, և նրանք դարձան հասարակության արտոնյալ խավ: Այս պարագայում արտասահմանյան փորձը միայն այն առումով է բարենպաստ, որ անհատները ինչպիսի սեռական կողմնորոշում էլ ունենան՝ դա չի թաքցվում: Այստեղ է, որ քողարկման մեջ ինչ-որ մի խորհրդավորություն է ստեղծվում, և ընդհանուր հանրային հնչեղություն է ստեղծվում»։
Նույն հարցի վերաբերյալ Մեսրոբյանն ասաց, որ մեր պատմությունն ուսումնասիրելու դեպքում կնկատենք, որ նման հարցերը երբեք խեղդող չեն եղել:
«Մենք միշտ էլ հասկացել ենք, որ հասարակության մեջ նույնասեռականների մի քանի տոկոս միշտ էլ կա: Բայց սպանություններ չեն եղել: Ոչ մի սուր բան այստեղ չկա, սովորական դեպքեր են, ինչպես ցանկացած հարցեր, որոնց դեպքում կարող ենք և՛ վրդովվել, և՛ ոչ: Դա արդեն մեր կարծիքն է: Մեզ մոտ ոչ ինկվիզիցիա է եղել, որ այդ մարդկանց ոչնչացնում ենք, ինչպես Եվրոպայում 14-15-րդ դարում, ինչի՞ ենք ներկայացնում, որ սուր հարց է, նման բան չկա»,- ասաց Մեսրոբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը