Արմեն Աշոտյանի՝ UNESCO-ին ուղղված նամակին պատասխանել են
Արտաքին Քաղաքական
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2012 թվականի փետրվարին նամակ էր ուղղել UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգին, որում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում անդրադարձել էր չճանաչված պետությունների բնակչության համար կարևոր խնդրի՝ կրթության իրավունքի ապահովմանը՝ այն դիտարկելով որպես մարդու իրավունքների անխախտելի մաս:
Նախարարը կարևորել էր չճանաչված պետություններին կրթական ծրագրերում ներգրավելու և գործընթացին մասնակից դարձնելու հարցը: Նամակում, մասնավորապես, նշվել էր. «Հաշվի առնելով և հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան՝ և ելնելով այն հանգամանքից, որ UNESCO-ի կոնվենցիայի սկզբունքային դրույթներից մեկն է մարդու կրթության իրավունքը՝ անկախ սեռից, մաշկի գույնից և երկրի պայմաններից, որում նա բնակվում է, ակնկալում եմ Ձեր աջակցությունը այս հարցի լուծման ուղղությամբ»:
Ստացվել է UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգի պատասխան նամակը, որում, մասնավորապես, նշվում է, որ UNESCO-ն միշտ աջակցում է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում գնահատման և հավատարմագրման գործընթացներին: Անդրադառնալով չճանաչված պետությունների ազգաբնակչության կրթության իրավունքի ապահովմանը՝ պարոն Քիան Թանգը հավաստիացրել է, որ կրթության ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիայի համաձայն՝ UNESCO-ն իր լիազորությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի քաղաքականության և կանոնակարգերի շրջանակում կուսումնասիրի իրավիճակը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում