Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Իշխանության նոքդաունը, ընդդիմության նոկաուտը, «Սասնա Ծռեր»-ի ուժասպառությունը

Վերլուծական

Հուլիսի 17-ը և դրան հաջորդած իրադարձությունները Հայաստանի քաղաքական կյանքում լակմուսի թղթի տպավորություն գործեցին:

Դրանք վերջնականապես բացահայտեցին իշխանության անգործունակությունը, համակարգված ընդդիմության բացակայությունը և հրապարակ բերեցին այն իրողությունը, որ 2017-ին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, արմատապես փոխվում է երկրի քաղաքական համակարգի տրամաբանությունը:

Այլևս չի գործում իշխանություն-ընդդիմություն ավանդական հարաբերությունների համակարգը: Բողոքական էլեկտորատի քաղաքական շահերի ներկայացման հավակնություն է ցուցաբերել մի ուժ, որի վարքագծում բացակայում է քաղաքական ընդունված գործիքակազմը, առկա է անկանխատեսելիության բաղկացուցիչ:

Երբ հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր» զինված խումբը ներխուժոմ էր ՊՊԾ գնդի տարածք, հնչեցնում էր ընդամենը մեկ պահանջ, ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Դրանից հետո, հատկապես անցնող շաբաթվա ընթացքում, փորձ արվեց «Սասնա ծռեր» բրենդը քաղաքականացնել` վերածելով իշխանությունների հեռացման, ապագաղութացման և լյուստրացիայի պահանջատեր քաղաքական շարժման:

Սա նոր ընդդիմության ձևավորման քաղաքական հայտ է ու պատահական չէ, որ նոր ձևավորվող շարժման գործիչների, մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, և դարձյալ նոր ընդդիմության ձևավորման հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանի միջև երեկ բռնկվել է իսկական հրապարակային «պատերազմ»:

Երկու գործիչները միմյանց մեղադրում են, իշխանության ջրաղացին ջուր լցնելու հարցում, ասել կուզի նրանցից յուրաքանչյուրը հանրությանը ճգնում է համոզել, որ հենց ինքն է միակ ու իրական ընդդիմադիրը:

Շարժման հայտ ներկայացրած «Սասնա ծռեր» խմբավորումը կազմակերպչական առումով օբյեկտիվորեն մասնատված խումբ է: Գործիչների  մի մասն ազատության մեջ է, մյուսները բանտերում, հիվանդանոցներում, ընդհատակում: Այդ մարդիկ դեռ երկար ժամանակ մեկտեղվել չեն կարող, որովհետև զինված խմբի անդամները և նրանց անմիջականորեն օժանդակողները, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանը, մնալու են բանտերում:

Ազատության մեջ են հայտնվել Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, շուտով թերևս նրանց կմիանան նաև Անդրիաս Ղուկասյանը և Հովսեփ Խուրշուդյանը: Այսինքն, մարդիկ, որոնց կալանավորումը բացահայտ քաղաքական ենթատեքստ ուներ:

Կազմակերպչական մասնատվածությունը և դեռ չձևավորված քաղաքական օրակարգն արդեն հանգեցրել են նրան, որ «Սասնա ծռեր»-ի գործիչներն իրարամերժ քաղաքական վարքագիծ են դրսևորում: «Սասնա ծռեր»-ի անունից հանդես եկող Ալեք Ենիգոմշյանը մերժում է իրենց մասնակցությունը ընտրական գործընթացին, այս վարքագիծը միանգամայն տեղավորվում է ՊՊԾ գունդը գրավելու տրամաբանության մեջ:

Սակայն, պարադոքսալ է, որ զինված գործողությունն անիջականորեն իրականացրած Արայիկ Խանդոյանը, բանտից առաջադրվում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի համայնքապետի ընտրություններում:

Զուր են մարդիկ կարծում, թե Միայնակ գայլի այդ քայլը տակտիկական է և միտված է նրա ազատության մեջ հայտնվելուն:

Եթե Արայիկը գրանցվի, անգամ ընտրվի գյուղապետ, միևնույնն է ազատության մեջ չի հայտվելու, որովհետև դա կախված է ոչ թե նրա համագյուղացիների ընտրությունից, այլ բացառապես ՀՔԾ-ից կամ դատարանից, որոնք նման ցանկություն չունեն:

Ենիգոմշյանի և Խանդոյանի վարքագծային հակասությունը խոսում է քաղաքական միասնական թիմի բացակայության մասին:

Այս միտումը շարժման ներսում քաղաքական ջրբաժանը խորացնելու է, որովհետև գոնե ես չեմ պատկերացնում, թե շարժման մաս կազմող «Ժառանգություն» կուսակցությունը հրաժարվի խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու գաղափարից:

Եթե Ենիգոմշյանի անցյալը, նրա ու իր անմիջական շրջապատի արժեհամակարգը խորթ չեն համարում քաղաքական բռնության կիրառումը, ապա նույնը չի կարելի ասել Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի մասին:

Նույնիսկ հուլիսի17-ի միջադեպը ինձ չի համոզում, թե իրական են Սեֆիյանի, Ենիգոմշյանի այն պնդումները, որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը կհեռանան մինչև 2017-ի ընտրությունները:

Դա իրական չէ, ինչպես նաև այն, որ մոտ ապագայում, գործող իշխանությանը կարելի է հեռացնել հանրահավաքային ակտիվության «հուլիսի 17-ի» կրկնության հետևանքով:

Անկեղծ ասեմ, «Սասնա ծռեր» շարժման կողմից հնչեցված ապագաղութացման և լյուստրացիայի գաղափարները իրապես կարող են նոր ընդդիմության ձևավորման հայտ ներկայացնել, սակայն այստեղ էլ կան հարցեր, որոնց պատասխանները շարժման ղեկավարներն ըստ էության չունեն:

Եթե քաղաքական ուժը ապագաղութացման, այսինքն ռուսական կայսրության ազդեցությունից ձերբազատվելու օրակարգ է ձևակերպում, ապա պետք է բանաձևի նաև ԼՂՀ խնդրի կարգավորման, հարևան երկրների հետ հարաբերությունների և անվտանգության տարածաշրջանային համակարգի մասին իր տեսլականը:

«Ոչ մի թիզ հող չզիջելու» թեզը իռացիոնալ է և չի ենթադրում հստակ քաղաքկան պլատֆորմի առկայություն:

Նույն լյուստրացիայի իրականացումն արդյունավետ էր միայն ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող սկզբնական շրջանին:

Դրա հետագա կիրառումը ժամանակավրեպ է և հանգեցնում է նույնիսկ քաղաքական հակադրության, երբ անցյալի ընտրողական բացահայտումն իշխանությունը գործիք է դարձնում անցանկալիներին չեզոքացնելու համար:

Ես մտածում էի, որ Ազատության հրապարակի երեկվա հանրահավաքն ավելի մարդաշատ կլինի: Սակայն, եկել էր 500 մարդ ու ակնհայտ է, որ «Սասնա ծռեր»-ի բարձրացրած հրապարակային աղմուկն ու նրա իրական հնարավորություններն անհամադրելի են: Այս շարժումը նոքդաունի է ենթարկել իշխանությանը, նոկաուտի ընդդիմությանը, բայց ինքը հայտնվել է ռեսուրսային ճգնաժամի մեջ:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված