ՀՀ փոխվարչապետը որոշ մարզպետների հետ արտակարգ ռեժիմով խորհրդակցություններ չի անցկացրել. հերքում
Հասարակություն
Մամուլում այսօր հրապարակված՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի՝ որոշ մարզպետների հետ «արտակարգ ռեժիմով խորհրդակցություններ անցկացնելու» եւ, առավել եւս, այդ խորհրդակցությունների բովանդակության մասին «հավաստի» տեղեկություններն իրականության հետ որեւէ կապ չունեն:
Մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը տեղի է ունեցել մայիսի 11-ին, որի օրակարգային հարցերի վերաբերյալ հաղորդագրությունը տարածվել է լրատվամիջոցներին եւ տեղադրված է Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքէջում: Նման հանդիպումներ այս ընթացքում պարբերաբար են տեղի ունենում, որոնց ժամանակ քննարկվում են մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր, եւ դրանք միշտ աշխատանքային բնույթ են կրում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը