Բակո Սահակյանը մասնակցել է նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է ԼՂՀ մայրաքաղաքում ժամանակակից պայմաններին համապատասխանող նախադպրոցական հաստատության կառուցումը՝ այն համարելով լավ հիմք մատաղ սերնդի զարգացման, դաստիարակության եւ ժամանցի պատշաճ կազմակերպման համար:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Սեյրան Կարապետյանին՝ այս սոցիալական օբյեկտի շինարարության ֆինանսավորման համար:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան