Լիբերիայի նախկին նախագահը հայտարարել է իր գործով վկաների կաշառվածության մասին
Աշխարհ
Լիբերիայի նախկին նախագահ Չառլզ Թեյլորը, որը Հաագայի միջազգային քրեական դատարանի առաջ է կանգնել ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, հայտնել է, որ իր գործով վկայություն տվողները կաշառվել են կամ նրանց նկատմամբ ճնշում է գործադրվել, հաղորդում է France-Presse–ը։
«Վկաները կաշառվել, հարկադրվել և շատ դեպքերում ահաբեկվել են», – ասել է Թեյլորը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հաագայի դատարանը Թեյլորին մեղավոր էր ճանաչել, և այժմ մեղադրող կողմը դատարանին պահանջում է 80 տարվա ազատազրկման դատապարտել նախկին բռնապետին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ