Մադոննայի մերկ լուսանկարը վաճառվել է մոտ 25 հազար դոլարով
ԱՄՆ
Նյու Յորքում աճուրդի ժամանակ վաճառվել է երգչուհի Մադոննայի մերկ անգույն լուսանկարը, հաղորդում է «Ռոսբալտ»-ը։
Լուսանկարն արվել է 1990-ին Սթիվեն Մեյզելի կողմից, որը հայտնի է Մադոննայի «Սեքս» գրքի ձևավորման վրա աշխատանքով։ Անհայտ գնորդը լուսանկարի համար վճարել է $23750։
Հատկանշական է, որ լուսանկարի նախնական գինը եղել է երեք անգամ պակաս վաճառված գնից։
Այնուամենայնիվ, լուսանկարը Մադոննայի վաճառված լուսանկարներից ամենաթանկը չէ։ Այսպես, 2009-ին երգչուհու մեկ այլ անգույն սև նկարը վաճառվել է $37,5 հազար դոլարով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)