Վիրուսի միջոցով հնարավոր է երկարացնել կյանքը. գիտնականներ
Աշխարհ
Քաղցկեղի հետազոտման ազգային կոնտրոնի իսպանացի մասնագետները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գենետիկայի միջոցով ծերացող մկների կյանքը երկարացնել 24%-ով, գրում է The Times of India-ն։
Ավելի վաղ ապացուցվել էր, որ կենդանիների կյանքը կարելի է երկարացնել որոշակի գեների ակտիվացման միջոցով։ Այս անգամ գիտնականները օրգանիզմի բջիջներին «պարտադրել» են արտադրել տելոմերազա, որը դանդաղացնում է կենսաբանական ծերացումը։
Տելոմերազայի սինթեզի ակտիվացումն արվել է օրգանիզմ ներմուծված գենետիկորեն մոդիֆիկացված վիրուսի միջոցով։ Վիրուսի գեները փոխարինել են տելոմերազայի գեներով, և վիրուսը տվյալ դեպքում կատարել է այդ գեները դեպի բջիջներ փոխադրողի դեր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ