Jay-Z-ն պաշտպանել է Օբամայի՝ նույնասեռական ամուսնություններն օրինականացնելու առաջարկը
ԱՄՆ
Հայտնի ռեփ երգիչ Jay-Z-ն պաշտպանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ նույնասեռական ամուսնությունների օրինականացման մտահղացումը, հաղորդում է «Ռոսբալտ»-ը։
Նախօրեին տված հարցազրույցում երաժիշտը հանդես է եկել նույնասեռականների պաշտպանությամբ և հայտարարել, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը համարժեք է ռասայական խտրականությանը։
«Ես մշտապես ընկալել եմ այն իբրև մեր պետությունը հետ մղող երևույթ։ Այն, թե ինչ են անում մարդիկ իրենց սեփական տանը, իրենց անձնական գործն է։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել, թե ում է սիրում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ հրապարակավ և ուղիղ հայտարարել է նույնասեռական ամուսնությունների օրինականացման անհրաժեշտության մասին, սակայն նաև ընդգծել է, որ դա իր անձնական կարծիքն է և որ օրենսդրորեն այն պետք է որոշվի նահանգների մակարդակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)