Ընդդիմության համար կռվում են օտարերկրյա վարձկանները. Ասադ
Մերձավոր Արևելք
Սիրիական իշխանությունները պատրաստ են ողջ աշխարհին ներկայացնել օտարերկրյա վարձկաններին, որոնք կռվել են ընդդիմության համար, «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Կան օտարերկրյա վարձկաններ, որոնցից ոմանք դեռևս կենդանի են: Նրանք ձերբակալված են, և մենք պատրաստվում ենք նրանց ցույց տալ ողջ աշխարհին: Շատերն են սպանվել. մենք նրանց մասին չենք բարձրաձայնել, քանի որ մենք չենք ունեցել նրանց պատկանող փաստաթղթեր, որպեսզի ապացուցենք, որ նրանք օտարերկրացիներ են»,- նշել է Ասադը:
Սիրիայի նախագահի խոսքերով՝ ընդդիմության կողմից կռվող վարձկանները հիմնականում արաբական երկրներից են:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)