Քաղցր ուտեստները բացասաբար են ազդում ուղեղի վրա. գիտնականներ
Աշխարհ
Ամերիկյան գիտնականները կասկած են հայտնել, որ շաքարի շատ օգտագործումը կարող է նպաստել ուսումնառության ունակությունների իջեցման և հիշողության թուլացման։
Գիտնականները հետազոտության շրջանակներում առնետներին բաժանել են երկու խմբի, ապա թե առաջիններին, թե երկրորդներին կերակրել են ֆրուկտոզայի բարձր քանակ պարունակող հեղուկով։ Դրան զուգահեռ, առաջին խմբի առնետների սննդում ավելացրել են օմեգա-3-չհագեցած ճարպաթթուներ, որոնք ստիմուլյացնում են գլխուղեղի աշխատանքը։ Առնետների երկրորդ խումբը նման «դեսերտ» չի ստացել։ Մինչ հետազոտության սկիզբը գիտնականներն առնետներին տեղադրել են լաբիրինթոսի մեջ՝ նրանց «սովորացնելով» փնտրել ելքը։ Վեց շաբաթ անց կենդանիներին կրկին տեղադրել են լաբիրինթոսի մեջ։
Պարզվել է, որ ճարպաթթուներ ստացած առնետներն ավելի դանդաղ են տեղաշարժվում ու չեն կարողանում դուրս գալ լաբիրինթոսից։
Գիտնականները կարծիք են հայտնել, որ շաքարի չափազանց շատ օգտագործումը կարող է խանգարել ինսուլին հորմոնին՝ կարգավորել ուղեղի բջիջների կողմից գլյուկոզայի յուրացումը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ