Գյումրիում 1756 բնակարանները վիճակահանությունների միջոցով կսկսվեն բաշխվել 10 օրից
Հասարակություն
Մեկամսյա դադարից հետո` այսօր, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում, կայացավ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովի նիստի աշխատանքները ղեկավարում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Հանձնաժողովի այս նիստում քննարկվեց աջակցող աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված երեք սենյականոց բնակարանների 81 ընտանիքների փաստաթղթերի փաթեթներ, որոցից մեծ մասը ճանաչվեցին շահառուներ, ինչպես նաև քննարկվեց և հաստատվեց բնակարանների բաշխման վիճակահանությունների անցկացման կարգը և ժամկետները:
Բնակբաշխման հանձնաժողովի որոշմամբ Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում կառուցված 1756 բնակարանները վիճակահանությունների միջոցով կսկսվեն բաշխվել 10 օրից, հետևյալ հերթականությամբ` 464 հատ 3 և նախորդից մնացած 16 հատ 4 սենյականոց, 528 հատ 2 սենյականոց և ապա վերջում 1 սենյականոց 640 հատ բնակարանները: Բոլոր բնակարնների բանալիները շահառուներին կտրամադրվեն և վերջիններս վերջապես բնակարանամուտ կկարողանան տոնել աշնանը՝ սեպտեմբեր-հոկտոմբեր ամիսներին:
Այս մասին հայտնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը