Պերմյակովը՝ ապագա Ռամիլ Սաֆարո՞վ
Վերլուծական
2015 թվականի հունվարի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը Գյումրիի փողոցներից մեկի տանը սպանեց ընտանիքի 6 անդամներին: ՀՀ ոստիկանությունը ու ԱԱԾ-ն տակնուվրա արեցին Գյումրին իր հարակից տարածքներով, բայց հանցագործին ձերբակալեցին ռուս զինվորները՝ Հայաստան – Թուրքիա սահմանի վրա, մարդասպանը ցանկանում էր հատել սահմանն ու հասնել Թուրքիա:
Երեկ՝ 2016 թվականի օգոստոսի 23-ին՝ ի դեպ, ՀՀ Անկախության հռչակագրի օրը, Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:
Դատից հետո սկսվեցին տարբեր տեսակի խոսակցությունները, քանի որ դատարանը չէր պատասխանել ամենակարևոր հարցերից մեկին՝ որտե՞ղ է պատիժը կրելու մարդասպանը:
Ըստ որոշ աղբյուրների՝ Պերմյակովին հանձնելու ենք Ռուսաստանին. պայմանով, որ Հայաստանին են հանձնելու Հրաչյա Հարությունյանին: Չնայած նրան, որ Հարությունյանը դժբախտ պատահարի հետևանքով է բանտում, իսկ Պերմյակովը հասկանալով սպանություն է կատարել:
Սակայն, անկախ դատավարությունից, միգուցե Պերմյակովը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչի համար է բանտ նստում, այն էլ՝ ցմահ: Պերմյակովը կարող էր լիներ ուղղակի քավության նոխազ: Հնարավոր է՝ կատարված սպանության հետևում ավելի լուրջ մարդիկ են կանգնած՝ զորամասի սպաների մակարդակով, որոնց կաշին փորձում է փրկել Ռուսաստանը:
Ի դեպ՝ թեման լուրջ շահարկվում է Գյումրիում, որտեղ առավել քան ծանոթ են խնդրին։
Հնարավոր է Պերմյակովն ուղղակի հանցագործներից մեկն է եղել և քանի որ միակն էր առանց հովանավորի՝ ամենը փաթաթվեց նրա վզին:
Այս դեպքում ևս Ռուսաստանը փորձում է պահել իր սպաների պատիվը:
Մեկ ուրիշ վարկածի համաձայն, հնարավոր է մենք գործ ունենք ապագա Ռամիլ Սաֆարովի հետ: Ձերբակալությունից մեկ օր անց Ռուսաստանում ի հայտ եկան մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում էին պաշտպանել Պերմյակովին, անպատվում էին հայերին, սպառնում, կոպիտ ասած, նեղել Ռուսաստանի հայերին, եթե Պերմյակովի գլխից մի մազ պակասի: Ի՞նչ երաշխիք ունենք, որ այդ խմբերի օգնությամբ Պերմյակովին սեփական երկրում չեն հերոսացնի՝ ոչ մի երաշխիք:
Ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ Պերմյակովը միայնակ այդպիսի սպանություն չէր կարող կատարեր, այսինքն՝ նրա հետ մարդ պետք է եղած լիներ, ով պրոֆեսիոնալ մարդասպան էր և տիրապետում էր այդ դիրքերից մեկ կրակոցով մարդկանց սպանելուն: Անձամբ Պերմյակովը չի փայլել իր զինվորական ունակություններով: Ու եթե այս ամենի վրա աչք փակելով մենք նրան հանձնենք Ռուսաստանին , ապա դա...
Իսկ հանձնելը սարերի հետևում չէ, հակառակ դեպքում՝ հարցին մեկընդմիշտ սպառիչ պատասխան կտրվեր։
Անի Սահակյան


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)