«Ժողովուրդ». Քաղաքապետարանի աշխատակիցների պատճառով մանկապարտեզի վարիչը տեղափոխվել է հիվանդանոց
Հայկական Մամուլ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից «Ժողովուրդ»-ն ահազանգ է ստացել այն մասին, որ թիվ 86 մանկապարտեզի վարիչ Մելանյա Մարտիրոսյանը նախաինֆարկտային ախտանիշներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, քանի որ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության բաժնի աշխատակիցները նրանից հաշիվ են պահանջել, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն պարտվել Հաղթանակ գյուղում: «Ժողովուրդ»-ը հենց հիվանդանոցում մանկապարտեզի մանկավարժ Անահիտ Ցայլոյանից տեղեկացել է, որ, իսկապես, Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունից եկել էին ստուգման.
«Մեր մանկապարտեզի պահակն իր ընտանիքի հետ միասին երկու ամիս է, ինչ ապրում է մանկապարտեզի շենքում, որովհետև պահակի կինն էլ, աղջիկն էլ աշխատում են մանկապարտեզում: Դա ստուգումների ընթացքում բացահայտվեց: Փաստորեն, վարիչն իրավունք չուներ թույլ տալ այդտեղ ապրել: Եվ նա էլ այդ լարվածությունից վատացավ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ