«Հրապարակ». Սերժ Սարգսյանը մտադիր է համագործակցության առաջարկ անել ԱԺ անցած ուժերին՝ բացառությամբ ՀԱԿ–ից
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում իր մոտ հրավիրել խորհրդարան անցած չորս կուսակցությունների ներկայացուցիչներին՝ ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և «Ժառանգություն», բացառությամբ ՀԱԿ-ի, և նրանց համագործակցության առաջարկ անել: Այդ համագործակցությունը կարող է լինել ինչպես կառավարության ձևավորման մակարդակով, այնպես էլ խորհրդարանում: Սարգսյանը հասկացրել է, որ ինքն ակնկալում է լսել նրանց տեսակետները համագործակցության ձևաչափի և ոլորտների վերաբերյալ, և դրանք հաշվի առնելով՝ որոշում կկայացվի, թե ինչպիսի կառուցվածք կունենան կառավարությունը և խորհրդարանը:
Նման վերաբերմունքը գոհունակությամբ է ընկալվում ՀՀԿ-ականների կողմից, ովքեր համարում են, որ իրենք այնպիսի հաղթանակ են տարել, որ մյուս կուսակցությունները հիմա պետք է ընկնեն իրենց հետևից և կոալիցիա կազմելու հնարավորություն հայցեն և ոչ թե հակառակը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ