«Հրապարակ». Վայքում կիսատ են թողել ասֆալտապատման աշխատանքները
Հայկական Մամուլ
Մամուլում արդեն գրվել է, որ որոշ թեկնածուներ և քաղաքական ուժեր ընտրողներից հետ են պահանջում իրենց բաժանած ընտրակաշառքը: Իսկ որոշներն էլ, պարզվում է՝ կիսատ են թողել իրենց խոստացած կամ սկսած գործը: Մասնավորապես Վայք քաղաքում «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, ով մեծամասնականով առաջադրված էր նույն տարածքում և հաղթանակ տարավ ՀԱԿ-ի թեկնածուի նկատմամբ, կիսատ է թողել Վայք քաղաքի ասֆալտապատման աշխատանքները, որը սկսել էր ընտրություններից առաջ: Բնակիչների խոսքով, հենց ընտրության հաջորդ օրը դադարեցվել են աշխատանքները, և հայտնի էլ չէ՝ շարունակելու են, թե ոչ: Թերևս ընտրողների ձայները ստանալուց հետո ի՞նչ իմաստ ունի գումար ծախսել կամ ինչ-որ բան անել: Երեկ Արսենյանից թերթը փորձել է պարզել, թե ինչու չի ավարտում կիսատ թողած ասֆալտապատումը, սակայն նա այդպես էլ չի պատասխանել զանգերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ