«Հայկական Ժամանակ». ՍԴ-ն ստացել է վեց դիմում՝ դիմումատու թեկնածուներից հինգը ՀԱԿ ներկայացուցիչներ են
Հայկական Մամուլ
ՀՀ ՍԴ-ն երեկ ստացել է մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի վեց թեկնածուների դիմումներ: Դիմումատու թեկնածուներից հինգը ՀԱԿ ներկայացուցիչներ են:
ՍԴ դիմումներ են ներկայացրել Մանուել Գասպարյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը և Սամվել Հարությունյանը՝ համապատասխանաբար թիվ 3, 7, 9 և 37 ընտրատարածքներից: Գագիկ Ներսիսյանի և Դավիթ Մաթևոսյանի՝ համապատասխանաբար 17 և 38 ԸՏ-ներից դիմումները ՍԴ են ուղարկվել փոստով: Հարությունյանը միակն է, որը չի ներկայացնում Կոնգրեսը: Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ից պահանջել է անվավեր ճանաչել Սամվել Ալեքսանյանի ընտրվելու մասին թիվ 7 ԸԸՀ-ի որոշումը և կայացնել նոր որոշում՝ ընտրված ճանաչելով իրեն, մյուսները պահանջել են անվավեր ճանաչել համապատասխան ԸՏ-ի քվեարկության արդյունքները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ