«Հրապարակ». Տիգրան Սարգսյանի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԵՊԼՀ-ի կառավարման խորհրդի կազմում
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ փոփոխություն է կատարվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի կազմում: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանին փոխարինել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ՝ Կարինե Աճեմյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հովիկ Ասրյանին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, իսկ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության նախկին պետ Ա. Կարապետյանին՝ վարչության նոր պետ Ա. Միրզախանյանը: Ենթադրվում է, որ այս փոփոխություններն իրականացվել են, որպեսզի այս բուհում ավելի հեշտ լինի նոր ռեկտորի ընտրություններ կազմակերպել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ