«Ժողովուրդ». ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել
Հայկական Մամուլ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ Տամոժնի Գագոյի գլխին «սև ամպեր» են կուտակվել: Թերթի տեղեկություններով՝ հենց նա է եղել ՀՀԿ Շիրակի մարզի ոչ պաշտոնական պատասխանատուն: Եվ, ինչպես հայտնի է, այնտեղ ՀՀԿ-ն ջախջախիչ պարտություն է կրել ԲՀԿ-ի նկատմամբ:
Ըստ լուրերի՝ Գագիկ Խաչատրյանն աշխատել է ԲՀԿ-ի համար, ինչն իմացել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը և, բնականաբար, զայրացած է: Լուրեր են պտտվում, որ Խաչատրյանն առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Գագիկ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է ԲՀԿի համար աշխատել.
«Ի՞նչ հարց տվեցիք, իրականությանը չի համապատասխանում, մարզպետին զանգահարեք, ճշտե՛ք: Բայց, որքան տեղյակ եմ, այնտեղ պարտություն չեն կրեկլ, ու դա իմ իրավասության շրջանակներում չէ»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ