«Ազատություն Կարո Եղնուկյանին և բոլոր քաղբանտարկյալներին»
Վերլուծական
Կարո Եղնուկյանի ապօրինի կալանավորման դեմ իրենց բողոքը արտահայտելու համար մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը, մասնավորապես նշելով հետևյալը. «Բողոքի ակցիա ենք իրականացնում ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի և բոլոր քաղբանտարկյալների։ Այստեղ հավաքվել են տարբեր մշակութային և քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, ներկայացնում են Կարո Եղնուկյանին, նրա անցած ուղղին»։
Սանասարյանը հավելեց նաև, որ ակցիայի նպատակը մեկն է՝ ազատություն Կարո Եղնուկյանին և բոլոր քաղբանտարկյալներին։
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում էր «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեջ՝ չորս դրվագով, և նրան սպառնում է առնվազն քսան տարվա կալանք, սակայն փաստաբան Տիգրան Հայրապետյանի պնդմամբ՝ այդ մեղադրանքներն անհիմն են, և նույնիսկ նախաքննական մարմնին չի հաջողվում հիմնավորել դրանք։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)