Թուրքիայում եւս 6 հազար 800 ոստիկան կհեռացվի աշխատանքից
Թուրքիա
Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ Անկարայի կողմից մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ լինելու կասկածանքով աշխատանքից կհեռացվի եւս 6 հազար 800 ոստիկան:
Այս մասին hայտնում են թուրքական ԶԼՄ-ները' հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված ցուցակին, որում նշված են աշխատանքից հեռացվելու ենթակա ոստիկանների անունները:
Ցուցակում նշված են նաեւ բարձրաստիճան ոստիկանների անուններ:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն' հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով մինչ այժմ Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 2 հազար 360 ոստիկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)